ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536

Կառուցվածք

Սերգո Աթանեսյան


sergo.atanesyan@spm.am

(011) 52 76 35

Կենսագրական տվյալներ

 Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր` 30 հուլիսի 1988թ., քաղաք Դուշանբե։

Կրթություն

2005-2009թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, ստանալով բակալավրի որակավորում:

2013-2015թթ. սովորել է ԵՊՀ Միջազգային տնտեսական հարաբերություն ֆակուլտետում, ստանալով մագիստրոսի որակավորում։

Աշխատանքային գործունեություն

02.08.2008 – 01.06.2009թթ.- «Աթանեսյան Գնդապետ Կամո» ՍՊԸ, հաշվապահ

01.08.2011 – 30.04.2013թթ.- «Աթանեսյան Գնդապետ Կամո» ՍՊԸ, հաշվապահ

28.04.2013 – 03.10.2015թթ.- ՀՀ ՊՆ Ներքին աուդիտի վարչություն, առաջատար մասնագետ

03.10.2015 – 03.07.2018թթ.- ՀՀ ՊՆ Ներքին աուդիտի վարչություն, գլխավոր մասնագետ

2018թ. հուլիսի 26-ից - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ։

Այլ տվյալներ

19.06.2009 – 19.06.2011թթ.- ՀՀ ՊՆ զորամաս, պարտադիր ժամկետային զինծառայող, պահեստազորի ավագ լեյտենանտ։

07.09.2016թ. ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով։

Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուների։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է: