ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536

Կառուցվածք

Ներքին աուդիտի բաժին

Ներքին աուդիտի բաժնի գործառույթները.

1) իրականացնում է վարչության գործունեության ֆինանսական կառավարման և հսկողությանն առնչվող բոլոր գործառույթները, որոնք ուղղված են վարչության գործունեության արդյունքի բարելավմանը,

2) աուդիտ իրականացնելու համար աջակցություն է ստանում համապատասխան ղեկավարներից և աշխատակիցներից,

3) պատասխանատու աշխատակիցներից պահանջում է աուդիտի համար անհրաժեշտ որևէ տվյալ,

4) զեկուցում է վարչության պետին աուդիտի իրականացման խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ,

5) առաջարկում է վարչության պետին փորձագետ նշանակել, եթե ներքին աուդիտի իրականացման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ ու հմտություններ,

6) համագործակցում է ներքին աուդիտի կոմիտեի և դրա անդամների հետ, մասնակցում է նրանց խորհրդակցություններին,

7) հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորների վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը,

8) պատրաստում է և կազմակերպության ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին ներկայացնում ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը, ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը,

9) կազմում և կազմակերպության ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին ներկայացնում ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը,

10) հետևում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը,

11) անհրաժեշտության դեպքում, խորհրդակցելով լիազոր մարմնի հետ, մշակում առանձին մեթոդաբանություն ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության համար,

12) ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների` ներքին գնահատումների միջոցով իրականացնում է աուդիտի որակի երաշխավորման ծրագիր` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև արտաքին խորհրդատուների,

13) բացահայտված կեղծիքի նշանների մասին տեղեկացնում է կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին: