ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536

Կառուցվածք

Քարտուղարություն

Արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժին

Բաժնի պետ`  Նորա Մելքոնյան  /հեռ. (011) 52-97-53/

 

Փաստաթղթերի հաշվառման և նամակագրությունների բաժին

Բաժնի պետ`                            /հեռ. (011) 52-73-00/

 

Քարտուղարության գործառույթները.

1) գործավարության կարգի պահանջներին համապատասխան իրականացնում է Վարչությունից առաքվող և Վարչություն մուտքագրվող փաստաթղթերի, նամակների և դիմումների գործավարությունը,

2) իրականացնում է Վարչության ներքին փաստաթղթաշրջանառության աշխատանքների կազմակերպման և վերահսկման աշխատանքները,

3) սահմանված կարգով իրականացնում է Վարչության արխիվային փաստաթղթերի պահպանման, օգտագործման տրամադրման և Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից արխիվ հանձնման ենթակա փաստաթղթերի արխիվացման աշխատանքները,

4) իրականացնում է Վարչությունից առաքվող և Վարչություն մուտքագրվող փաստաթղթերի պատճենահանման և պատկերամուտով մուտքագրման աշխատանքները,

5) իրականացնում է Վարչության Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ վերլուծություն և արդյունքների մասին տեղեկատվությունը պարբերաբար տրամադրում է Աշխատակազմի ղեկավարին,

6) արխիվային փաստաթղթերի փորձագիտական արժևորման, փաստաթղթերի ապահովագրման ֆոնդի ստեղծման և պահպանման աշխատանքների կազմակերպում և իրականացում,

7) արխիվային փաստաթղթերի պատճենները պահանջվող գրությունների պատասխանների նախապատրաստում,

8) Վարչության պետի, Վարչության պետի տեղակալների և Աշխատակազմի ղեկավարի կողմից համապատասխան ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ վերլուծության իրականացում և արդյունքերի պարբերաբար տրամադրում Աշխատակազմի ղեկավարին,

9) Վարչության պետի օգնականի հետ զուգահեռ իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով և հանձնարարականներով գործավարության Վարչության կողմից կատարման ենթակա խնդիրների կատարման ընթացքի նկատմամբ հսկողություն և արդյունքերի մասին տեղեկատվությունը ամփոփում և տրամադրում է Վարչության պետին,

10) ապահովում է արտասահմանից ստացված և արտասահման ուղարկվող նամակների և այլ փաստաթղթերի պատրաստումը, թարգմանությունը և խմբագրումը,

11) պատրաստում է միջազգային կազմակերպություններից ստացված նյութերի վերաբերյալ համառոտ տեղեկանքներ,

12) համագործակցում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ,

13) ապահովում է Վարչության մասնակցությունը միջազգային համաժողովներին, ֆորումներին և ցուցահանդեսներին,

14) իրականացնում է համատեղ ծրագրերի կատարումն ապահովող կազմակերպչական և վերլուծական գործունեություն,

15) իրականացնում է Վարչության պաշտոնական կայքի պարբերաբար թարմացման աշխատանքները,

16) օտարերկրյա ներդրողների հետ կապ է ապահովում ինտերնետի և Էլեկտրոնային փոստի միջոցով,

17) ապահովում է Վարչության ներքին համակարգչային ցանցի անխափան աշխատանքը,

18) իրականացնում է Վարչության ստորաբաժանումներին ինտերնետային կապի տրամադրման աշխատանքները,

19) ապահովում է Վարչության ներքին համակարգչային ցանցին միացված բոլոր համակարգիչները համապատասխան ծրագրերով,

20) ապահովում է Վարչության կողմից շահագործվող տեղեկատվական համակարգերի անխափան աշխատանքը,

21) աջակցում է Վարչության Աշխատակազմի աշխատակիցների արտասահմանյան գործուղումների փաստաթղթերի ձևակերպմանը,

22) կազմակերպում է Վարչության պետի հանդիպումները օտարերկրյա պատվիրակությունների հետ,

23) կազմակերպում է արտասահմանից ժամանած պատվիրակությունների և առանձին հյուրերի հետ տարվող աշխատանքները,

24) կապեր է հաստատում արտասահմանյան երկրների պետական գույքի կառավարման կազմակերպությունների հետ և հավաքագրում այդ ոլորտին վերաբերող օրենսդրական ակտեր և այլ փաստաթղթեր՝ փորձի ուսումնասիրման և փոխանակման նպատակով,

25) Վարչության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում է միջազգային համաձայնագրերի, համագործակցության պայմանագրերի նախագծեր,

26) մասնակցում է Վարչության Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթների, ինչպես նաև Վարչության կրտսեր և առաջատար պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման անցկացման աշխատանքներին,

27) կազմակերպում է Վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև էլեկտրոնային կապի ապահովման աշխատանքները: