ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536

Կառուցվածք

Պետական գույքի տնօրինման վարչություն

Պետական գույքի օտարման բաժին

Բաժնի պետ` Ալբերտ Գասպարյան /հեռ. (011) 52-98-57/

 

Պետական գույքի գրանցման և հաշվառման բաժին

Բաժնի պետ` Գեղամ Սարգսյան /հեռ. (011) 52-06-28/

 

Պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման բաժին

Բաժնի պետ` Աննա Վարդազարյան /հեռ. (011) 58-35-40/

 

Պետական գույքի տնօրինման վարչության գործառույթները.

1) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի օտարման  նախապատրաստման աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում գրավոր դիմելով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին իրավաբանական և ֆիզիկական անձանց,

2) քննարկում է պետական գույքի օտարման վերաբերյալ ստացված առաջարկությունները և դիմումները և օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալիս,

3) ձեռնարկում է միջոցներ օտարման ենթակա պետական գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթի ձեռքբերման ուղղությամբ,

4) ձեռնարկում է միջոցներ օտարման ենթակա գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթը գնահատման ներկայացնելու ուղղությամբ,

5) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների ինչպես նաև գնահատող կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա  օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և սահմանված կարգով քննարկման է ներկայացնում պետական գույքի օտարման Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր:

6) իրականացնում է օտարվող պետական գույքի հաշվառումը:

7) իրականացնում է պետական անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման նախապատրաստման աշխատանքները, անհրաժեշտության դեպքում գրավոր դիմելով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին իրավաբանական և ֆիզիկական անձանց,

8) քննարկում է պետական գույքն  անհատույց օգտագործման տրամադրման վերաբերյալ ստացված առաջարկությունները և դիմումները և օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալիս,

9) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա  օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և քննարկման է ներկայացնում պետական անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր,

10) իրականացնում է անհատույց օգտագործման տրամադրված պետական անշարժ գույքի և դրա օգտագործողների վերաբերյալ տեղեկատվության հաշվառում:

11) քննարկում է պետական գույքի վարձակալության տրամադրման  վերաբերյալ ստացված առաջարկությունները և դիմումները և օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալիս,

12) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի վարձակալության տրամադրման նախապատրաստական աշխատանքներ,

13) վարձակալության վճարումներ ունեցող սուբյեկտներին ծանուցում է հերթական վարձակալության վճարների ժամկետների մասին,

14). վարձակալության տրամադրվող պետական գույքի վարձավճարների հաշվարկի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով գրություններ է նախապատրաստում համապատասխան պետական կառավարման մարմիններ,

15) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է վարձակալության տրամադրվող պետական գույքի վարձավճարների հաշվարկը,

16) հսկողություն է իրականացնում պետական գույքի վարձակալական վճարների հավաքագրման գործընթացի նկատմամբ,

17) հաշվետվություններ է ներկայացնում պետական գույքի վարձակալական վճարների հավաքագրման ընթացքի վերաբերյալ,

18)  իրականացնում է վարձակալության տրամադրվող պետական գույքի հաշվառումը,

19) օրենսդրությամբ սահմանված կարգով  ձեռնարկում է միջոցներ վարչության աշխատակազմին ամրացված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների իրականացման նախապատրաստման, այդ թվում նաև հողհատկացման հիմքերի ձեռքբերման ուղղությամբ,

20) ձեռնարկում է միջոցներ վարչության աշխատակազմին ամրացված անշարժ գույքի գնահատման ելակետային տվյալների փաթեթի համար անհրաժեշտ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, նաև անշարժ գույքի առանձնացման դեպքում` առանձին վկայականների ձեռքբերման ուղղությամբ,

21) ստեղծում և վարում է Վարչության աշխատակազմին ամրացված շարժական և անշարժ գույքի համապարփակ բազա,

22) բազայի տվյալների հիման վրա տրամադրում է տեղեկատվության Վարչության աշխատակազմին ամրացված անշարժ գույքի և ազատ տարածքների վերաբերյալ, ինչպես նաև ձեռնարկում է համապատասխան միջոցներ ազատ տարածքների հայտնաբերման ուղղությամբ,

23) պետական գույքի հաշվառման բազայում ներառելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N562-Ն որոշմամբ հաստատված կարգով և ձևերով տեղեկություններ է տրամադրում  համապատասխան ստորաբաժանմանը:

24) իրականացնում է Վարչության աշխատակազմին ամրացված շարժական և անշարժ գույքի հետ կապված այլ գործառույթներ: