ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536

Կառուցվածք

Պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչություն

Իրավական ակտերի և մեթոդական ուղեցույցների մշակման բաժին

Բաժնի պետ`  Սուսաննա Մակարյան   /հեռ. (011) 52-73-90/

 

Պետական գույքի կառավարման ծրագրերի  և ռազմավարական փաստաթղթերի մշակման բաժին

Բաժնի պետ`  Նունե Խոջոյան  /հեռ.(011) 52-39-50/

 

Պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության գործառույթները.

1) մշակում և մասնակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության պետական գույքի հաշվառման, պահպանման, արդյունավետ կառավարման, տնօրինման ու օգտագործման պետական միասնական քաղաքականության հիմնադրույթները,

2) մասնակցում է պետական սեփականություն հանդիսացող հողի, ընդերքի, անտառների, ջրային և այլ բնական ռեսուրսների տնօրինման ու օգտագործման պետական քաղաքականության հիմնադրույթների մշակմանը,

3) իրականացնում է առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասի բաժնետոմսերի մասնավորեցման և այդ կազմակերպությունների լուծարման, վարձակալությամբ տրված կամ տրվող պետական գույքի, այդ թվում` անշարժ գույքի կառավարման քաղաքականության մշակումը,

4) մշակում և մասնակցում է պետական գույքի կառավարմանն առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկմանը,

5) համակարգում է վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացվող պետական գույքի կառավարման գործընթացին առնչվող իրավական ակտերի և առաջարկությունների նախագծերի մշակման աշխատանքները և դրանք սահմանված կարգով ներկայացում է քննարկման,

 6) իրականացնում է պետական գույքի մասնավորեցմանը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարմանն ու սնանկացմանն առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի, ինչպես նաև այդ բնագավառներում իրականացվող ընթացակարգերի ուսումնասիրություն և մասնակցում է այդ գործընթացները կարգավորող մեթոդական փաստաթղթերի մշակմանը,

7) իրականացնում է առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասի (բաժնետոմսերի) կառավարման քաղաքականության մշակման աշխատանքները,

8) իրականացնում է անհատույց օգտագործման կամ վարձակալությամբ տրված կամ տրվող պետական գույքի, այդ թվում` անշարժ գույքի կառավարման քաղաքականության մշակման աշխատանքները,

9) մշակում և սահմանված կարգով քննարկման է ներկայացնում վարչության աշխատանքները կանոնակարգող իրավական ակտերի նախագծեր,

10) աջակցում է քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման արդյունավետության բարձրացմանը` մշակելով համապատասխան իրավական ակտերի նախագծեր,

11) կազմում է վարչության գործունեության տարեկան հաշվետվություններ,

12) համակարգում և վերահսկում է պետական գույքի հաշվառման աշխատանքների իրականացումը և ներկայացնում է առաջարկություններ հաշվառման բազայի կատարելագործման և հաշվառվող գույքի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

13) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների, ինչպես նաև գնահատող կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա մշակում և սահմանված կարգով քննարկման է ներկայացնում պետական գույքի մասնավորեցման Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր` մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների ընթացքում անհրաժեշտության դեպքում գրավոր դիմելով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց,

14) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները,

15) պետական կառավարման մարմիններից, ինչպես նաև վարչության համապատասխան ստորաբաժանման կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա մշակում է բնակելի տարածքների նվիրաբերության (նվիրատվության) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր,

16) վերլուծում է պետական գույքի մասնավորեցման ընթացքը` տեղեկություններ ստանալով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից,

17) քննարկում է պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ առաջարկությունները, դիմումները,

18) իրականացնում է մասնավորեցվող պետական գույքի հաշվառում,

19) առաջարկություններ է ներկայացնում պետական գույքի կառավարման կատարելագործման հիմնական ուղիների սկզբունքների ընտրության, նախապատվությունների և սահմանափակումների վերաբերյալ,

20) մշակում է պետական գույքի մասնավորեցման ծրագրերի, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր և օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում քննարկման,

21) մշակում է ՙՊետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում մասնավորեցման ընթացիկ ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունների նախագծեր,

22) վերլուծում է մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքը, իրականացնում է ընդունված ծրագրերի կատարման դիտասևեռումը (մոնիտորինգը), առաջարկություններ է ներկայացնում գործընթացի արդյունավետության բարձրացման վերաբերյալ,

23) իրականացնում է պետական գույքի մասնավորեցման ծրագրերի առկա տեղեկատվական բազայի կառավարումը (ամփոփում, ընթացիկ տեղեկատվության լրացում, ընթացիկ շտկումներ և այլն):