ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

13/09/2019

Շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման  նպատակով... Կարդալ ավելին

09/09/2019

Ազդարարվել է «ProfEye Challenge» նախագծի մեկնարկը, որի շրջանակներում Երևան քաղաքի կոլորիտային շենքերից մեկը՝ Մամուլի... Կարդալ ավելին

05/09/2019

Հաշվետու ժամանակահատվածում կատարվել են 5010 միավոր գույքի գույքագրման աշխատանքներ (որից 4 600 միավորը Կոմիտեին ամրացված՝... Կարդալ ավելին

Կայացավ պետական անշարժ գույքի օտարման կամ վարձակալության տրամադրման աշխատանքները կանոնակարգող հանձնաժողովի առաջին նիստը

06/09/2019 Նորություններ

Այսօր՝ 06.09.2019 թ., կայացավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց­վածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից օտարման կամ վարձակալության տրամադրման համար ներկայացվող պետական անշարժ գույքի օտարման կամ վարձակալության տրամադրման աշխատանք­ները կանոնակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, ՀՀ կառավարության 2019 թվականի  հունիսի 27-ի N 949-Ն որոշման համաձայն։ Նիստը գլխավորում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց­վածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը։ Կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հանձնաժողովին ներկայացրեց օտարման կամ վարձակալության տրամադրման համար ներկայացվող պետական անշարժ գույքի ցանկում ընդգրկված յուրաքանչյուր պետական անշարժ գույքի օտարման կամ վարձակալության տրամա­դրման վերաբերյալ մոտեցումները։ Հանձնաժողովի անդամները ներկայացրեցին իրենց առաջարկություններն ու կարծիքները, քննարկեցին պետական անշարժ գույքի ցանկում ընդգրկված տարածքների տրամադրման նպատակահարմարության հարցը։ Արդյունքում, պայմանավորվածություն ձեռք բերվեց ամփոփել գույքի մասով տրամադրված տեղեկատվությունը՝ հաջորդ նիստին կրկին անգամ ցանկը քննարկելու և գրավոր հիմնավորումներով յուրաքանչյուրի մասով եզրակացություն տրամադրելու նպատակով։