ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

13/09/2019

Շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման  նպատակով... Կարդալ ավելին

09/09/2019

Ազդարարվել է «ProfEye Challenge» նախագծի մեկնարկը, որի շրջանակներում Երևան քաղաքի կոլորիտային շենքերից մեկը՝ Մամուլի... Կարդալ ավելին

06/09/2019

Այսօր՝ 06.09.2019 թ., կայացավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց­վածքների նախարարության պետական գույքի կառավարման... Կարդալ ավելին

Պետական գույքի մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից ստացված միջոցներ

03/09/2019 Նորություններ

2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում (30.06.2019թ. դրությամբ)՝

Պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 75 836.3 հազ.դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 67 584.7 հազ.դրամ (այդ թվում Կոմիտեի արտաբյուջե՝  14 179.4 հազ.դրամ), համապատասխան համայնքային բյուջե՝ 8 251.6 հազ.դրամ:

Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 26 284.6 հազ.դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 25 677.4 հազ.դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջե՝ 607.2 հազ.դրամ:

Պետական գույքի վարձակալությունից փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 140 489.3. հազ.դրամ:

ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է 112 239.5 հազ.դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 31 128.4 հազ.դրամ (այդ թվում` այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ 8 893.4 հազ.դրամ), իսկ համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 81 111.1 հազ.դրամ:

Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 12 051.3 հազ.դրամ:

Վերը նշված հոդվածներով ստացված դրամական միջոցները կազմել են 366 901.0 հազ.դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 276 931.1 հազ.դրամ (այդ թվում Կոմիտեի արտաբյուջե է փոխանցվել 14 179.4 հազ.դրամ, իսկ այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ՝ 8 893.4 հազ.դրամ), համայնքային բյուջեներ են փոխանցվել 8 858.8 հազ.դրամ, ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 81 111.1 հազ.դրամ: