ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

13/09/2019

Շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման  նպատակով... Կարդալ ավելին

09/09/2019

Ազդարարվել է «ProfEye Challenge» նախագծի մեկնարկը, որի շրջանակներում Երևան քաղաքի կոլորիտային շենքերից մեկը՝ Մամուլի... Կարդալ ավելին

06/09/2019

Այսօր՝ 06.09.2019 թ., կայացավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց­վածքների նախարարության պետական գույքի կառավարման... Կարդալ ավելին

Պետական գույքի կառավարման կոմիտեն միացել է համապետական շաբաթօրյակին

25/03/2019 Նորություններ

Մաքուր, կանաչ ու հարմարավետ երկիր ունենալու ակնկալիքով ավանդական շաբաթօրյակները շարունակվում են: Գարնանային առաջին մեծ շաբաթօրյակը մարտի 23-ին էր, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում, որը  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հայտարարել էր համապետական մաքրության օր: Շաբաթօրյակին միացել է նաև Պետական գույքի կառավարման կոմիտեն՝ իր ստորաբաժանումներով: Կոմիտեին կցված տարածքը Հրազդանի կիրճում էր, Կիևյան կամրջի ուղղությամբ, որտեղ աշխատանքները սկսվել են  վաղ առավոտյան:

Կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի,  տեղակալներ Սերգո Աթանեսյանի, Վարդան Կոստանյանի և գլխավոր քարտուղար Անի Օբոսյանի վարակիչ օրինակին հետևել են աշխատակիցներն ու մի քանի ժամվա ընթացքում հասցրել  կենցաղային աղբի հսկա պարկեր կուտակել: Հատկապես գետափնյա հատվածներում, ճանապարհի եզրերին շատ էին ծխախոտի մնացուկներն ու տուփերը,  պոլիէթիլենային տոպրակներն ու շշերը, ինչպես նաև ծառերի չորացած ու ջարդված ճյուղերը: Կամավորների աշխատանքից հետո կիրճում  պատկերը հաճելիորեն փոխվել էր, իշխողը կանաչն ու գարունն էին:

Որոշվել է կոմիտեի աշխատակազմով առաջիկայում ևս մի շաբաթօրյակ կազմակերպել՝ լավ գործը շարունակելու  համար: