ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

13/09/2019

Շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման  նպատակով... Կարդալ ավելին

09/09/2019

Ազդարարվել է «ProfEye Challenge» նախագծի մեկնարկը, որի շրջանակներում Երևան քաղաքի կոլորիտային շենքերից մեկը՝ Մամուլի... Կարդալ ավելին

06/09/2019

Այսօր՝ 06.09.2019 թ., կայացավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց­վածքների նախարարության պետական գույքի կառավարման... Կարդալ ավելին

Սպասվող փոփոխությունները կքննարկվեն շահառուների հետ. ՊԳԿԿ նախագահ Նարեկ Բաբայան

07/03/2019 Նորություններ

Իսահակյան 28 հասցեում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող շենքում անհատույց պայմաններով տեղակայված են 11 հրատարակչություն ու հասարակական կազմակերպություն, Մամուլի շենքում՝ 4-ը: Այսօր՝ մարտի 6-ին, նրանց ներկայացուցիչները հրավիրվել են Պետական գույքի կառավարման  կոմիտե՝ քննարկելու պետական տարածքների անհատույց տնօրինման  պայմաններում սպասվող փոփոխությունները:  

ՊԳԿԿ նախագահ Նարեկ Բաբայանը պարզաբանել է, որ փոփոխությունների նպատակը հավասար պայմանների ստեղծումն է, քանի որ շատ դիմումներ են ստանում այլ կազմակերպություններից՝ նույն շենքերում տարածքներ  զբաղեցնելու ցանկությամբ, սակայն գործող կարգով գրեթե հնարավոր չէ նոր դիմողներին  տարածք տրամադրել: Պայմանագրերը ավարտվում են, կնքվում են  նորերը, կամ ժամկետներն են երկարացվում նույն ընկերությունների հետ:  Այնինչ, պետք է դրանք նոր պայմաններով լինեն   և հնարավորություն ընձեռեն մյուսներին ևս փորձել: «Մարդիկ,  կազմակերպություններ կան, որ նախկինում սկզբունքորեն չեն համագործակցել պետության հետ, հիմա ցանկություն ունեն և մենք պետք է նրանց հնարավորություն տանք»,- ասել է Նարեկ Բաբայանը:

Քննարկման  մասնակիցները ևս կարևորել են երկխոսության,  հետագայում փոփոխությունների նախագիծը համատեղ քննարկելու  հնարավորությունը: «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը պարզաբանել է, որ իրենց և խորհրդային շրջանից գործող մյուս հրատարակչություններին 90-ականներին՝ համատարած սեփականաշնորհման շրջանում, թույլ չեն  տվել սեփականաշնորհել իրենց զբաղեցրած տարածքները: Սակայն հույսն առայսօր էլ չեն  կորցնում:

Հրատարակչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս գտնում են, որ աշխատակիցների թիվը տարածքների անհատույց հատկացման առանցքային սկզբունքներից չպետք է լինի:

Կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ պատրաստ են քննարկել նոր առաջարկներ, մշակել նոր մոտեցումներ, դրանք համատեղ քննարկել՝ ելնելով հավասար պայմանների սկզբունքից:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանը քննարկման  մասնակիցներին է ներկայացրել տեղազննության արդյունքները. «իսկապես բազմաթիվ մտահոգություններ ու հարցեր են ծագել, որոնք պետք է կարգավորվեն արդարության սկզբունքով, անընդունելի է, որ մի ընկերություն մշտապես օգտվում է պետության աջակցությունից,  մյուսը՝ ոչ»:

Կոմիտեի նախագահն այս հանդիպմանը ևս անդրադարձել է զբաղեցված- չօգտագործվող տարածքներին, խոսել պետական տարածքների օգտագործման արդյունավետության բարձրացման մասին: «Իներցիոն վիճակ էր շարունակվում, սակայն եկել է ժամանակը, որ փաստենք՝ պետք է փոփոխություններ լինեն անկախ գույքի տնօրինման  եղանակից. անհատու՞յց թե վարձակալություն». ասել է Նարեկ Բաբայանը:

Հրատարակիչներն ու հասարակական գործիչներն առաջարկել են փոփոխությունների ընթացքում հաշվի առնել, որ իրենք ներդրումներ են կատարել տարիների ընթացքում, հեռանկար են ունեցել, որ, ասենք, առնվազն տասը տարի կաշխատեն: Իսկ վերջին  չափորոշիչներից հետո արդեն  ժամկետները կրճատվել են: Այժմ ակնկալում են, որ ավելի կանխատեսելի պայմաններ կառաջարկվեն  իրենց: