ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

13/09/2019

Շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման  նպատակով... Կարդալ ավելին

09/09/2019

Ազդարարվել է «ProfEye Challenge» նախագծի մեկնարկը, որի շրջանակներում Երևան քաղաքի կոլորիտային շենքերից մեկը՝ Մամուլի... Կարդալ ավելին

06/09/2019

Այսօր՝ 06.09.2019 թ., կայացավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց­վածքների նախարարության պետական գույքի կառավարման... Կարդալ ավելին

ՊԳԿԿ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են անհատույց տարածքների հետ կապված հարցեր

04/03/2019 Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեում  մարտի մեկին հանդիպում է տեղի  ունեցել Մամուլի տանը և  Իսահակյան  28 հասցեում անհատույց պայմաններով տեղակայված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման  նպատակը պետության կողմից հատկացված տարածքների պայմանների քննարկումն է, ակնկալվող փոփոխությունները,  որպեսզի դրանք լինեն ավելի արդարացի և արդյունավետ, ծառայեն բուն նպատակին, ինչպես նաև պետական օժանդակությունից չօգտվող մյուս լրատվամիջոցների համար խաղի  հավասար պայմաններ գործեն:

Պետական գույքի կառավարման  կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ԶԼՄ ղեկավարներին վստահեցրել է, որ  մամուլում շրջանառվող լուրերը սխալ մեկնաբանությունների տեղիք են տվել և տպավորություն ստեղծել, թե Կոմիտեն ցանկանում է վտարել լրատվամիջոցներին կամ էլ վարձավճար պարտադրել: Օրվա երկխոսության նպատակը խնդիրների համակողմանի քննարկումն է և համատեղ լուծումների հանգումը: Նարեկ Բաբայանը հայտարարել է, որ անհատույց տարածքների հատկացումն ապահովող՝ ՀՀ կառավարության թիվ 304 որոշման  մեջ փոփոխությունները կկատարվեն միայն այդ ճանապարհով, որպեսզի դրանք բավարարեն  բոլոր կողմերին:

Կոմիտեի նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանը ներկայացրել է նշված շենքերում իրականացված դիտարկումների արդյունքները, ըստ որոնց,  հայտնաբերել են նաև տարածքներ, որոնք տևական  ժամանակ փակ են և անհասկանալի պատճառներով ուղղակի զբաղեցված՝  ոմանց կողմից: Անդրադարձ է եղել նաև լրատվամիջոցների աշխատակազմերին, քանի որ ժամանակին տարածքների հատկացման չափորոշիչներից մեկն էլ մակերեսների՝  ըստ աշխատակիցների թվի բաշխումն էր,  ինչը, սակայն, չի կարող արդարացի գործոն  համարվել հատկապես  հեռուստաընկերությունների կամ մամուլի ակումբների պարագայում:

Հանդիպման էին եկել նաև Հայաստանի քրդական, եզդիական և ուկրաինական համայնքների ներկայացուցիչներ, որոնք ևս պարբերականներ են  հրապարակում  և գործում են Մամուլի շենքում: Կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ ազգային փոքրամասնությունների նկատմամբ, պետության հոգածությանը համահունչ, անհատույց տարածքների հարցում այս և մյուս համայնքները որևէ խնդիր չեն ունենա:

ԶԼՄ ղեկավարները տեղեկացրել են, որ սկսած 90-ականներից, երբ բուռն սեփականաշնորհում էր ընթանում, փորձել են դեռևս խորհրդային  շրջանից իրենց զբաղեցրած տարածքները ևս սեփականաշնորհել, սակայն առայսօր այդ խնդիրը չի լուծվել  և առաջարկում են այն  ևս ներառել օրակարգում՝ որպես խնդրի լուծման  հիմնավոր տարբերակ:

Նաև առաջարկ է հնչել որպես առանցքային խնդիր դիտարկել  Մամուլի շենքը միայն  մամուլի զարգացմանը ծառայեցնելու գաղափարը և շենքն ազատել այլ  կազմակերպություններից, առաջնորդվել տարածքի նպատակայնությամբ և ոչ թե շահութաբերությամբ: Եթե պետությունը շահագրգռված է ազատ մամուլ ունենալու հարցում, պետք է մամուլին աջակցելու պատրաստակամություն և ծրագիր ունենա. փաստել են ԶԼՄ ներկայացուցիչները:

Կոմիտեի ղեկավարը, ամփոփելով մոտ երկու ժամ  տևած քննարկման հիմնական ուղղությունները, վստահեցրել է, որ հանդիպումն  օգտակար էր,  համակողմանի տեղեկատվություն են ստացել խնդրի շուրջ, որը պետք է ուսումնասիրվի, և նոր միայն շարունակեն  քննարկումները:

Հաջորդ հանդիպումը կկայանա ՊԳԿԿ ենթակայության շենքերում անհատույց տեղակայված հրատարակչությունների ներկայացուցիչների հետ: